Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

Հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում այս օրերին շարունակվում են  անհետ կորածների  որոնողական աշխատանքները : Այս մասին «Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Որոնողական աշխատանքերի արդյունքում Ֆիզուլիի՝ մարտական գործողությունների Քենդ Հորադիզ և Գյոզագյոզլու տեղամասերից  հայտնաբերվել է ևս 7 զոհված զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1145 զոհվածի մարմին: Այսօր աշխատանքները շարունակվում են Մարտունու և Ֆիզուլու ուղություններով»,-մանրամասնեց Թադևոսյանը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial