Նիկոլ Փաշինյանը այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից այսօր Հայաստանին փոխանցված 15 ռազմագերիներից 13-ի անունները։ Հայաստան վերադարձած ռազմագերիներն են՝
Ստեփանյան Արթուր, Արմավիր
Էլիբեկյան Գեղամ, Արտաշատ
Սեդրակյան Ալեքսանդր, Արմավիր
Գասպարյան Էրիկ, Երևան
Բաբայան Սաշա, Մասիս
Անդրեասյան Արտակ, Էջմիածին
Խաչատրյան Էրիկ Մասիս
Սերունյան Նարեկ, Հրազդան, գյուղ Քաղսի
Պետրոսյան Սասուն, Ստեփանակերտ,
Սարգսյան Վրույր, Կոտայք
Բուդոյան Արմեն Գեղարքունիք
Հովհաննիսյան Բորիս Ալավերդի
Աբգարյան Արթուր, Արմավիր
Նշենք, որ ադրբեջանական Trend.az կայքը, հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, տեղեկացրել էր, որ 2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում լուրը հաստատել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են ՀՀ»,– ասել է նա։