ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան հրապարակել է գերությունից այսօր հայրենիք վերադարձած գերիների անունները: Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Այսօր Ադրբեջանից ՀՀ են վերադարձել Շիրակի մարզից գերեվարված 62 զինծառայողներից հինգը։Գերությունից ազատված մեր հայրենակիցներն են՝
Հարությունյան Էդիկ,
Մաթևոսյան Սեյրան,
Կարեն Վարդանյան,
Արմեն Նազրամադյան
Աշոտ Վարոսյան»,-գրել է նա։