Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում

Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում: Բաքվից հայրենիք է վերադարձել հինգ գերի:

Հայտնի են նրանց անունները՝ Մելս Կարապետի Ամբարդանյան, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան, Ժորա Վանոյի Մանուկյան, Սեդրակ Սամվելի Սողոմոնյան, Հովսեփ Ռոբերտի Մանուկյան:

Ինչպես հաղորդում է «Լուրերի» թղթակիցը, նրանք տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ:

Հիշեցնենք՝ մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին էր վերադարձրել գերեվարված 108 զինծառայողի և քաղաքացիական անձանց։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial