Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 87 «կողմ» ձայնով, ընդունեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում էր ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: