«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։
Ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժօգնություն։