ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին

ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները վերացվեցին

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։

Ըստ այդմ, վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը: Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։ Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից` Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial