Ադրբեջանի նախագահը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական երկրի տարածքով միջանցք տալ Ադրբեջանին։
Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ միջազգային խոսույթում միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ, բայց մեր տարածաշրջանում կա մի առանձնահատկություն։
Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միայն մեկ միջանցքի՝ Լաչինի միջանցքի մասին է խոսվում, որը պետք է ապահովեր Հայաստանի և ԼՂ-ի կապը։
«Հայաստանի Հանրապետությունը երբեք ոչ մի տեղ որևէ իր տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության և իրավազորության որևէ սահմանափակման չի համաձայնվել։ Նման խոստում չի տվել»,- Եվրախորհրդարանի ամբիոնից պնդեց Նիկոլ Փաշինյանը։
Փոխարենն, ըստ Փաշինյանի, ՀՀ-ն և Ադրբեջանն իրենց սուվերենության և իրավազորության հիման վրա առանց միջանցքի միմայնց համար պետք է բացեն իրենց ճանապարհները, որտեղ պետք է գործեն սահմանային անցագրային կետեր։
«Ադրբեջանի նախագահը չի հիշատակում ՀՀ-ի` 29,800 կմ² ճանաչումը։ Սա որոշ վերլուծաբանների մոտ մտավախություն և հիմք է առաջացնում, որ նա հատուկ երկիմաստություններ է թողնում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար»,- նկատեց նա։