Հրաձգություն Հարավային Կարոլինայում.  զոհ է դարձել հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա

Հրաձգություն Հարավային Կարոլինայում. զոհ է դարձել հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով մահացել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ փոխանցում է РИА Новости-ն:

Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել Ռոք Հիլ փոքր քաղաքի տներից մեկում: Հայտնի է դարձել, որ զոհվել են բնակավայրում հայտնի 70-ամյա բժիշկը, նրա կինն ու փոքր թոռները, ինչպես նաև նրանց տանն աշխատող մի տղամարդ:

Եվս մեկ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածը հոսպիտալացվել է:

Կասկածյալի որոնումները տևել են մի քանի ժամ: Հանցագործը համարվել է «զինված ու վտանգավոր»: Իրավապահները որոնել են սևամորթ տղամարդու: Ոստիկանները տղամարդուն հայտնաբերել են իր տանը և սկսել են խուզարկությունը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial