Հրդեհ 《Շիրակ 》գերեզմանատան տարածքում

Հրդեհ 《Շիրակ 》գերեզմանատան տարածքում

Օգոստոսի 17-ին, ժամը 15։23-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Շիրակ» գերեզմանատանը այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:51-ին, մարվել՝ 16:02-ին: Գերեզմանատան տարածքում և մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial