Չեռնոգորիայում ձերբակալվել է ադրբեջանցի միլիարդատեր Թելման Իսմաիլովը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն։ Նրան մոտ 10 տարի է փնտրում էր Ռուսաստանի Դաշնությունը: Իսմաիլովին էր պատկանում Մոսկվայի ամենահայտնի Չերկիզովսկի շուկան: Նա ու եղբայրը հետախուզվում էին կրկնակի սպանության և զենքի անօրինական շրջանառության համար: