Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է

Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է

Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» — տեղեկացրել է նա:

Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial