Ճապոնիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերն առնվազն 48 մարդու կյանք են խլել

Ճապոնիայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերն առնվազն 48 մարդու կյանք են խլել

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 48-ի։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի և տասնյակ տուժածների մասին։

Առավել շատ զոհեր են գրանցվել Սուձու քաղաքում․ այստեղ մահացել է 20 մարդ։ Վաձիմայում, որը համարվում է երկրաշարժերից ամենաշատը տուժած քաղաքներից մեկը, զոհերի թիվը հասել է 19-ի։ Միայն այս քաղաքում հաղորդվել է փլուզման 14 դեպքի մասին։ Բացի այդ, այնտեղ մասամբ կամ ամբողջությամբ այրվել է ավելի քան 200 տուն։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, կենտրոնական Ճապոնիայում ավելի քան 40 երկրաշարժ է տեղի ունեցել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ ուժգնությամբ՝ ամենաուժեղն է Ճապոնիայի այս տարածքում 1885 թվականից ի վեր:

2011 թվականից ի վեր առաջին անգամ հայտարարվել է «մեծ երկրաշարժի» վտանգ, իսկ երկրի ամբողջ արևմտյան ափի համար հայտարարվել է ցունամիի վտանգ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial