Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

Մահվան ելքով պատահար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում պարզելու՝ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022 թ.  հունվարի 13-ին՝  ժամը 03:00-ի սահմաններում, 40-ամյա տղամարդն իր վարած «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ վայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական հենասյանը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն,  հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

 

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial