Մայքլ Կորսը 1.83 մլրդ եվրոյով կգնի Versace-ն

Մայքլ Կորսը 1.83 մլրդ եվրոյով կգնի Versace-ն

Michael Kors Holdings Limited ընկերությունների խումբը հաստատել է շաբաթվա սկզբին տարածմած լուրերը այն մասին, թե պատրաստվում է գնել Gianni Versace S.p.A. ընկերութունը, իսկ գործարքն արժե 1,83 մլրդ եվրո կամ 2.12 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ 2017 թ․ Մայքլ Կորսի կողմից հիմնադրված ընկերության կազմ մտավ բրիտանական կոշիկի և աքսեսուարների արտադրող Jimmy Choo-ն։ Այդ ժամանակ ընկերությունների ներկայացուցիչները համաձայնության եկան 1.2 մլրդ դոլարի շուրջ։
Versace-ի ձեռք բերմամբ Կորսի ընկերությունը փոխում է անունը, այն հանդես կգա Capri Holdings Limited անվան ներքո։ Դիզայներ Դոնաթելլա Վերսաչին և գլխավորր տնօրեն  Ջոնաթան Ակերոյդը իտալական նորաձևության տանը կշարունակեն մնալ իրենց պաշտոններում։
Capri Holdings Limited-ի պլաններում է մեծացնել Versace-ի վաճառքը՝ հասցնելով 2 մլրդ դոլարի, միևնույն ժամանակ ակնկալվում է հոլդինգի տարեկան շահույթը հասցնել 8 մլրդ դոլարի։
Նյութի աղբյուրը՝ B24.am:
 
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial