Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։

Տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial