Հիմնանորոգման աշխատանքների մեկնարկին տեղում հետևել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը: Ոլորտային պատասխանատուների հետ շրջել և տեղում քննարկել են տվյալ փողոցի ենթակառուցվածքներին առնչվող հարցեր. ջրատար, կոյուղատար ցանցեր, ջրահեռացման համակարգեր, փողոցների լուսավորության ցանց: Շինարարի հետ քննարկվել են նաև աշխատանքների մեկնարկին, առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին հիմնանորոգվելու է քաղաքի թվով 22 փողոց/փողոցի հատված:
Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից:
📌 Մեքենավարների փողոց՝ 5696 մ²