Այսօրվանից կընդունվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նախատեսված 50 հազար դրամ սոցիալական աջակցության դիմումները, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման համար նախատեսված հարթակն առաջիկա ժամերին կհրապարակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում և կայքում:
Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստի շրջանակում ևս 500 միլիոն դրամ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների 100 հազար դրամ միանվագ աջակցության ծրագրի վճարումները շարունակելու համար, ըստ այդ 3800 հոգու տվյալ մշակված է և վճարումներն առաջիկայում կարվեն։