Ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ Դավիթ Վ.-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը խոստովանած անձը 17 տարեկան է: «Երիտասարդն ինքնակամ ներկայացել է և հայտարարություն տվել, որ 26-ամյա երիտասարդին դանակով հարվածել է ինքը: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի առաջին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին 15։30-ի սահմաններում Գյումրու Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքի մոտ: