Մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ջանքերը, որ դրսևորվում են Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ․ԱՄՆ սենատոր

Մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ջանքերը, որ դրսևորվում են Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ․ԱՄՆ սենատոր

Մենք ուզում ենք միջնորդ լինել։ Մենք օգնում ենք հարթել, ձևավորել այն սկզբունքները, որոնք թույլ կտան ստորագրել համաձայնությունը; Այս մասին կոնգրեսական պատվիրակության անդամների մամուլի ասուլիսից հետո հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը։

«ԱՄՆ-ի դիրքորոշումը հետևյալն է. մենք բարձր ենք գնահատում այն անկեղծ ջանքերը, որ դրսևորվում են Հայաստանի կողմից համաձայնություն ձեռք բերելու և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ»,- նշել է Ուիքերը։

Նրա խոսքով՝ վերջնական նպատակն այն է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, անվտանգություն։

«Բարձր ենք գնահատում ժողովրդավարության ուղղությամբ վերջին տարիների հայաստանյան ջանքերը։

Մի ճշմարտություն կա, որ ժողովրդավար երկրները պատմության մեջ հարձակում չեն գործել իրենց հարևանների վրա։ Հենց այդ պատճառով է, որ խրախուսում ենք ժողովրդավարությունը»,- ասել է սենատորը։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial