Ապրիլի 24-ն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության տարելիցի օրն է, որն ահռելի պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի մեր համար դաշնակից Հայաստանի համար, բարեկամ հայ ժողովրդի, ՌԴ-ում բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար: Այս մասին ճեպազրոյցում ասել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք միշտ այս ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավն ու աղետը և աշխարհում առաջիններից մեկն ենք հայտարարել Ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին: ՌԴ բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ», — ասել է Զախարովան: