Մենք սպասում ենք, որ Հայաստանը կկատարի իր խոստումները, առաջին հերթին` «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am-ի) բացման մասով։ Այս մասին այսօր ՄԱԿ ԳԱ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
«Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։ Դա հիմա ընդունում են բոլորը։ Եվ նրա համար այլ կարգավիճակի պարտադրումը մենք չենք ընդունում։ Մենք աջակցում ենք քայլերը, որոնք ձեռնարկում է Ադրբեջանը, և միասին գնում ենք «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո՝ պաշտպանելով մեր տարածքային ամբողջականությունը»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ «Հայաստանը չկարողացավ օգտագործել պատմական հնարավորությունը Ղարաբաղում»։