Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի տներից մեկում մահացած են գտել Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինի 30-ամյա որդուն և 85-ամյա զոքանչին, հայտնում է Shot թելեգրամյան ալիքը:
Ստաս Նամինի որդուն՝ Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին գտել են դանակի բազմաթիվ վնասվածքներով։
Մարդասպանը բռնվել է տաք հետքերով. պարզվել է, որ նա Նամինի ավագ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որն այժմ բերման է ենթարկվել հարցաքննության։
Սպանված Արտյոմ Միկոյանը նկարիչ և կինոռեժիսոր էր, խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծոռը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ստաս Նամինի ավագ որդին դաժանաբար սպանել է տատիկին և եղբորը, քանի որ նրանք իրեն խնդրում էին դադարեցնել թմրանյութեր օգտագործելը և տարբեր տհաճ իրավիճակների մեջ ընկելը: Երիտասարդը, իր պնդմամբ, չի դիմացել այս ամենին և դանակահարել է հարազատներին։ Այս մասին նա պատմել է հարցաքննության ժամանակ։
Նշվում է, որ երեկ Միկոյանը կրկին թմրանյութ է օգտագործել և նյութերի ազդեցության տակ սպանել հարազատներին։
Ռոման Միկոյանը Ստաս Նմաինի որդեգրած որդին է։ Նամինւ նրա մոր ՝ Գալինայի հետ ամուսնացել է, երբ տղան մեկ տարեկան էր։
Լուսանկարում՝ Արտյոմ Միկոյանը, Ստաս Նամինը, Ռոման Միկոյանը