Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում չեն դրել մեր առաջ. Միրզոյան

Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում չեն դրել մեր առաջ. Միրզոյան

Ի լրումն Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարության, թե Երևանն ու Փարիզը պատրաստվում են պայմանագիր կնքել զինտեխնիկայի, ռազմատեխնիկայի փոխանցման հետ կապված, վերջինիս հարց ուղղվեց` արդյո՞ք հնարավոր է որոշակի մանրամասներ ներկայացնել ժամանակագրական առումով, թե դրանք երբ կլինեն.

«Եվ Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ այդ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը դադարեցնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ»:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց.

«Կարծում եմ, որ տիկին նախարարը ավելի քան սպառիչ պատասխան տվեց հարցի առաջին մասին, և չեմ պատկերացնում, թե Դուք ավելի մանրամասն ինչ պատասխան եք ակնկալում։ Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է, կարող ենք այսքանով սահմանափակվել։ Եվ հարցի երկրորդ հատվածը. կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial