Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն իրականացրած 19-ամյա Իլնազ Գալյավիևը կատարվածից հետո առաջին ցուցմունքն է տվել հարցաքննության ժամանակ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Մոտ երկու ամիս առաջ սկսեցի ինձ որպես աստված ընկալել: Իսկ ամռանն իմ մեջ սկսեց հրեշ արթնանալ: Ես սկսեցի բոլորին ատել: Ես միշտ ատել եմ բոլորին և սկսեցի ավելի շատ ատել»,- ասել է երիտասարդը:
«Ինձ ոչ ոք չի ասել, ես ինքս եմ երկու ամիս առաջ գիտակցել, որ աստված եմ: Ես դա առաջին անգամ մորս եմ ասել, ես մայր չունեմ, ես նրան «Դուք»-ով եմ ուղղակի դիմում: Նա իմ մայրը չէ: Ես ծնողներ չունեմ, ես ձեզ բոլորիդ ատում եմ: Ես մայր չունեմ, ես բոլորից հրաժարվել եմ: Կինը, որն ինձ ծնել է, մայր չէ: Չկա ո՛չ մայր, ո՛չ հայր: Ես նրանց այդպես երբեք չեմ անվանել»,- շարունակել է Գալյավիևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որի հետևանքով 11 մարդ է զոհվել: 20 մարդ հոսպիտալացվել է, նրանց թվում 18 երեխա, որոնցից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են գտնվում: