Այսօր առավոտյան Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։ Այս մասին Tert.am-ը տեղեկացել է պաշտպանության նախարարությունից:
ՊՆ-ից հայտնել են նաև, որ միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվել և այն արագ հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով: