Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել մեկուսարանից ազատ արձակել իրենց հոր սպանության մեջ մեղադրվող քույրերից միջնեկին՝ Անգելինա Խաչատրյանին:
Դատավորը վճռել է բավարարել հետաքննության միջնորդությունը: Քննիչների խնդրանքով՝ գործընթացը փակ է եղել:
Գործով մեղադրյալին արգելվում է գիշերվա ժամերին հեռանալ բնակության վայրից, շփվել ինչ-որ մեկի հետ, բացի քննիչներից և հարազատներից: Քույրերին արգելվում է նաև շփվել միմյանց հետ:
Նրանց չի թույլատրվում օգտվել համացանցից և բջջային կապից: Արգելքը կգործի մինչև դեկտեմբերի 28-ը:
Դատարանը քննում է նաև մյուս երկու քույրերի մեկուսարանից ազատ արձակման միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նրանց հոր մարմինը հայտնաբերվել է հուլիսի 27-ին իրենց տան մուտքում: