ՌԴ Հիդրոօդերևութաբանության կենտրոնը Մոսկվայում և շրջանում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ըստ եղանակային կանխատեսումների՝ սպասվում է 1 վայրկյանում 15-17 մետր արագությամբ քամի և մերկասառույց։
Օդերևութաբաններն ընդգծում են, որ եղանակը «պոտենցիալ վտանգավոր է»։
Ուժգին քամու հավանականությունը կպահպանվի մինչև մարտի 14-ը։