Մոսկվացին բահը կոտրել է որդու գլխին ու փորձել դանակահարել կնոջը։ Նրան դուր չի եկել, որ ընտանիքը խնդրել է օղի չխմել։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։
Ըստ SHOT-ի՝ մայրաքաղաքի Գագարինսկի թաղամասի բնակիչ Ռուսլան Կ.-ն անցյալ երկուշաբթի ուշ ու շատ հարբած տուն է վերադարձել Ունիվերսիտսկի պողոտայի իր հանրակացարան։ Նա անմիջապես սկսել է կոպտել կնոջն ու նրա 19-ամյա որդուն, իսկ երբ նրան խնդրել են հանգստանալ ու չխմել, նա լրիվ կատաղել է։ Ռուսլանը հանել է դանակն ու հարձակվել կնոջ վրա՝ բղավելով, որ ուզում է սպանել նրան։ Մորն ու որդուն հաջողվել է ոչ ադեկվատ տղամարդուն հրել այլ սենյակ։ Նրանք փակվել են սենյակում, հետո դուռը բալ ու կանչել հարեւաններին՝ օգնություն խնդրելով։
Տղամարդն ընթացքում նա վերցրել է բահը և իջել մուտքի մոտ ու սկսել հարվածել իր կնոջ մեքենային՝ հին Lada Kalina-ին: Երբ կնոջ որդին դուրս է եկել փողոց, Ռուսլանը սկսել է հարվածել նրան բահով ու նույնիսկ կոտրել բռնակը տղայի գլխին: Այդ պահին ժամանել են ոստիկանները, որոնց կանչել են ականատեսները, բռնել են Ռուսլանին ու տարել բաժին։
Տղան հոսպիտալացվել է, նա գլխի լուրջ վնասվածքներ է ունեցել։