Յակուտիայում մոլեգնում են անտառային հրդեհները: Որոշ շրջաններում զրոյական տեսանելիություն է, արևը անհետացել է թանձր ծխի շերտի հետևում, հայտնում է ТСН-ն:
Տեղի բնակիչների տեղադրած կադրերում երևում է, որ ամեն ինչ պատված է սև ծխով, իսկ երկնքից մոխիր է թափվում:
Զրոյական տեսանելիության պատճառով հրդեհի մարումը դադարեցվել է մի քանի տարածքներում, քանի որ օդանավերը չեն կարողացել երկինք բարձրանալ:
Նշվում է, որ Յակուտիայում արդեն այրվել է ավելի քան մեկ միլիոն հեկտար անտառ, և հրդեհները չեն դադարում: Տարածաշրջանում գրանցվել են կրակի նոր օջախներ: