Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ բանակի սպա Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մարտական գեներալին, որը քո ու ընտանիքիդ անվտանգությունն էր ապահովում, երբ դու իրավաբանականում էիր սովորում, անպատվել կարող է միայն անբարոյական վիժվածքը։ Սասուն Խաչատրյան, որոշ ժամանակ խելքդ գլուխդ հավաքիր ու տղամարդկության մնացորդներդ գտնելով՝ ներողություն խնդրիր»։
Նշենք, որ այսօր հրապարակվել էր ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ ղեկավարի գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ վիրավորական արտահայտություններ են հնչում Յուրի Խաչատուրովի հասցեին: