ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի օրը մի քանի րոպեով ապաստանել են բունկերում։ Ինչպես փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերին, պատճառը եղել ե այն, որ Թել Ավիվում նրանց հանդիպման ժամանակ օդային տագնապի ազդանշաններ են հնչել։
Ինչպես մանրամասնել է Պետդեպի խոսնակը, հանդիպման մասնակիցները բունկերում են անցկացրել ընդամենը հինգ րոպե, ինչից հետո լքել են այն, շարունակել իրենց հանդիպումը, ապա ուղղվել Իսրայելի պաշտպանության նախարարության հրամանատարական կենտրոն՝ շարունակելու իրենց քննարկումները։
Նշենք, որ սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Իսրայել` ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի սկսվելուց հետո։