Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու համար՝ հայտարարելով, որ Իսրայելը չի լսելու նրա քարոզները, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պետք է ասեմ, որ աշխարհն այսօր բաժանված է երկու ճամբարի. նրանք, ովքեր աջակցում են Իսրայելին և նրա արդար պատերազմին ընդդեմ Համասի ահաբեկչության, և նրանք, ովքեր աջակցում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությանը… կան ահաբեկչությանն աջակցող ուժեր, որոնցից մեկը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»: Նա Իսրայելին անվանում է ահաբեկչական պետություն, բայց իրականում աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ պետությանը»,- հայտարարել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելը չի լսելու այն առաջնորդի «քարոզները», որն իր իսկ երկրի ներսում «թուրքական գյուղեր էր ռմբակոծում»։