Կազանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։