Նյու Յորքում հարսանեկան լիմուզինի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

Նյու Յորքում հարսանեկան լիմուզինը վթարի է ենթարկվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել,– հաղորդում է Fox News-ը։
«Տվյալ պահին մենք կարող ենք հայտնել, որ երկու մեքենա են բախվել, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։ Հետաքննությունը նախնական փուլում է գտնվում»,– ասել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը։
Հաղորդվում է, որ վթարը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում շատ հայտնի սրճարանից ոչ հեռու։ Տեղում ժամանել են ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկները։ Վթարի պահին մոտակայքում եղած քաղաքացիները կոտրել են մեքենայի ապակիները, որպեսզի ներսում գտնվողներին օգնեն դուրս գալ։
Նյութի աղբյուրը՝ 1in.am:
Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial