Այսօր՝ օգոստոսի 2-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:55-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխայի դի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ ըստ շտապ օգնության և ծնողների խոսքերի՝ դիմելուց մոտ մեկ ժամ առաջ երեխան Նուբարաշենի տարածքում նստել է կայանված բեռնատարի ղեկին և խաղացել կայանված ավտոմեքենայով։ Հետո ինքնուրույն իջել է բեռնատարից, որը ինքնաշարժվել է`գցելով երեխային անիվների տակ։
Ըստ աղբյուրի, հայրը, նկատելով կատարվածը, երեխային իրենց մեքենայով բերել է տուն՝ Ազատամարտիկների փողոց։ Հասնելով տուն՝ նկատել են որ երեխահի գլխին առկա են մեծ վերքեր և գանգի դեֆորմացիա, ինչպես նաև գիտակցության կորուստ։ Այդ պահին դիմել են շտապ բուժօգնությանը, որը երեխային տեղափոխել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև, թե որտե՞ղ է երեխան վնասվածքներ ստացել:
shamshyan.com-ի տեղեկություններով, մահացածը 5-ամյա Ա. Ա.-ն է: