Հոր դաժան սպանության համար կասկածվող հայազգի երեք քույրերի՝ 17, 18, և 19 տարեկան Մարիա, Անգելինա և Կրիստինա Խաչատուրյանների հորական տատիկն ու հորաքույրերից մեկը հարցազրույց են տվել mk.ru-ին՝ կատարված ոճրագործության վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետը:
Հորաքույրը՝ Մարինա Խաչատուրյանը, պատմել է, որ եղբայրն այն «հրեշը» չէր, ինչպես որ նրան ներկայացնում են լրատվամիջոցներում:
«Նա սիրում էր դուստրերին ու ամեն ինչ անում էր նրանց համար բարեկեցիկ կյանք ապահովելու, աղջիկներին գոհացնելու համար: Նա բարեպաշտ էր ու որոշել են դուստրերի հետ Իսրայել տեղափոխվել, այնտեղ մշական բնակություն հաստատել: Սակայն աղջիկները դրան դեմ էին. չէ՞ որ նրանց դուր էին գալիս մոսկովյան ազատ բարքերը, մինչդեռ Իսրայելում նրանք չէին կարողանա այդպես ապրել»,-նշել է կինը:
Տատը՝ Լիդան, նշել է, որ թոռները շատ խորամանկ էին:
«Նրանք մտերմացել էին հորաքույրերի հետ, ձևացնում էին, որ անպաշտպան են ու խոցելի, սակայն իրականում բոլորին տրամադրում էին հոր դեմ»,-ասել է նա:
Կինը նաև հերքել է թոռների պնդումներն առ այն, որ հայրն իրենց ծեծել է ու սեռական բնույթի ոտնձգություն կատարել նրանց նկատմամբ:
Իհրակե, ցասման պահին կարող էր հրել, բայց չէր ծեծի կամ խփի: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա դրա աղջիկների երևակայությունն է»,-ասել է կինը:
Մինչդեռ հորաքույրը նշել է, որ իրենց համոզմամբ՝ սպանությունը նախապես էր ծրագրվել:
«Դա դավադրություն էր, կասկած չկա: Նրանք այս սցենարը նախապատրաստում էին չորս տարի»,-ասել է Մարինա Խաչատուրյանը: