Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանին դուրս մղել ղարաբաղյան տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ խաղաղության և կայունության երաշխավորի այնպիսի դեր խաղալ, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է։ Մոսկվան շարունակում է իր ջանքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ, ինչը, ի դեպ, հանգեցրեց նրան, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարեց, որ այս թվով երկրներ դժվար թե հավակնեն միջնորդի որևէ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրքորոշում են որդեգրել»,- ասել է Պեսկովը։
«Եվ, իհարկե, նման միակողմանի դիրքորոշում ունենալով, ինչ-որ բան պնդել, և՛ անհնար է, և՛ անտեղի, և այն, որ մեզ փորձում են դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ այժմ ոչ ոք ի վիճակի չէ խաղալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի դեր, բացառությամբ Ռուսաստանի, և Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։