Շիրակի մարզի մոտ 20 պաշտոնյաներ, որոնք կամավորագրվել էին հայրենիքի պաշտպանությանը, Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտակայքում 3 օր է՝ հայտնվել են շրջափակման մեջ։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։ Ըստ կայքի տեղեկությունների ՝ այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, Անի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Նարեկ Նիկոյանը, որը Սամվել Նիկոյանի եղբորորդին է, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։ Նրանք այժմ անօգնական վիճակում են։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ընդդիմադիր Կարապետ Պողոսյանը։ Նա նշեց, որ իր տեղեկություններով, ռուս խաղաղապահներն այժմ Հին Շեն գյուղում են, սակայն շրջափակման մեջ հայտնված մարդիկ այդ բնակավայրից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա են։ «Պետությունը գործ չի անում, թուրքերն էլ ասում են՝ խաղաղ բնակիչներին ազատ կարձակենք, բայց զորք-զինվոր չպիտի դուրս գա, խայտառակ վիճակ է։ Նույնիսկ տեղեկություններ ենք ստացել, որ կողքի դիրքում թշնամին մոտ երկու ժամ առաջ Արմավիրի մարզի կամավորականներին է խփել։ Սկզբում թշնամին հայտնել է, որ միջանցք կտրամադրենք, դուրս եկեք, տղերքը մտել են այդ հատված, սկսվել են կրակոցներ, բոլորին խփել են։ Ո՞վ պիտի պատասխան տա այս ամենի համար»,- վրդովվել էր Կարեն Պողոսյանը։