Հոկտեմբերի 30-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան համայնքում: 13-ամյա անչափահաս տղան «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպչել է համագյուղացի 11-ամյա աղջկան:
Երեխան տեղափոխվել է Ավստրիական մանկական հիվանդանոց:
Հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գևորգյանն ասել է, որ հետազոտել են երեխային, միջնորմում օտար մարմին է հայտնաբերվել:
«Աջ թոքի հատվածում, հավանաբար թոքը վնասված էր: Երևանյան մեր գործընկերների հետ քննարկումից հետո սանավիացիայի մեքենայով տեղափոխեցինք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- ասել է Գևորգյանը: