Շիրակի մարզում հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր ու ոսկրային հատվածներ

Շիրակի մարզում հայտնաբերվել են մարդկային կմախքների մասեր, գանգեր ու ոսկրային հատվածներ

Այսօր` հոկտեմբերի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

«Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհի 112 կմ հատվածում ճանապարհաշինարարները հողային աշխատանքներ կատարելու ժամանակ հայտանբերել են մարդու մարմնի մասեր, գանգեր, ոսկրային հատվածներ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները:

Հաղորդվում է, որ Շիրակի մարզի դատախազի հանձարարականով քննարկվում է, թե որ կառույցն է քննություն կատարելու:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial