ՆԳՆ ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 3-ին Մարալիկ քաղաքի Երիտասարդականների փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բաժին է տարվել 54-ամյա Մարինե Ղ.-ն: Նա ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Մարինե Ղ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: