Շիրակի մարզում 1 ամսական երեխա է մահացել

Շիրակի մարզում 1 ամսական երեխա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Այդ օրը՝ ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Շիրակի մարզի պաթոլոգիանատոմիական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շիրակի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 1 ամսական Արեն Ա.-ն է:

Հիվանդանոցում երեխայի հայրը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, իր տղան տանը հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial