Շիրակի և Լոռու մարզերում կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ստուգումներ են անցնում

Շիրակի և Լոռու մարզերում կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ստուգումներ են անցնում

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սեպտեմբերի 29-ից մեկնարկեցին նոր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման երկրորդ հոսքի ընդունելության ֆիզիկական պատրաստականության ստուգումները: Մինչ ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները:
Պարեկային ոստիկանի ծառայության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են լինել ֆիզիկապես պատրաստված։ Էլ ինչ պարեկային, որ չկարողանա վազել փախչող հանցագործի հետևից կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու, դիմադրություն ցույց տալու դեպքում դժվարանա ֆիզիկական ուժ գործադրել: Ստուգումները հենց այս նպատակով են։ Կարևորվում են ուժը, արագությունն ու դիմացկունությունը:
Նշենք, որ ֆիզիկական պատրաստականության ստուգմանը մասնակցելու իրավունք են ստացել առաջին փուլում` համակարգչային թեստավորումից դրական գնահատական ստացած դիմորդները։ Հիշյալ փուլերը հաղթահարելու դեպքում նրանց հետաքրքիր ուսումնական գործընթաց է սպասում։ «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման հնգամսյա կրթական ծրագիրը բավական հագեցած է։
Հաջողություն մաղթենք մեր ապագա պարեկայիններին: Մասնագիտական որակյալ կրթությունը ինչպես հասարակական կարգի ապահովման, այնպես էլ հանցագործություների նախականխման, կանխման ու բացահայտման գործում առանցքային նշանակություն ունի։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial