Շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

Շտապօգնության ավտոմեքենաների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակոցներ արձակելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել

ՔԿ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։25-ի սահմաններում, հակառակորդը, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիպուկահար կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ արևելյան սահմանագոտու մարտական դիրքում թիկունքային ապահովում իրականացնող «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի զինծառայող Արման Տիգրանի Քոչարյանը, իսկ երկու զինծառայողներ ստացել են հրազենային վիրավորումներ և տեղափոխվել հոսպիտալ։ Կրակոցներից վնասվել է նաև «ԿԱՄԱԶ 43114» մակնիշի ավտոմեքենան։

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերով (երկու դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ հակառակորդը կրակոցներ է արձակել նաև տուժածներին տարհանելու և բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով մարտական դիրք բարձրացող շտապօգնության՝ ՀՀ ՊՆ տվյալ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով վնասվել են ավտոմեքենայի հետևի և ձախ կողային ապակիները, սակայն ավտոմեքենայում գտնվող անձինք չեն տուժել։

Նշված դեպքի առթիվ ևս ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերի, ինչպես նաև 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով։

Ելնելով արդյունավետ քննություն իրականացնելու անհրաժեշտությունից՝ նշված երկու վարույթները միացվել են։ Կատարվում է նախաքննություն՝ կատարվածի հանգամանքները պարզելու, հակառակորդի գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial