Ոստիկանությունը դեռևս երբեք ուժ չի կիրառել հոգևորականի նկատմամբ, չեն գնա նման քայլի։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Եթե ոստիկանությունն այնուամենայնիվ գնա նման քայլի, ապա ինքն իրեն կխայտառակի, իշխանությունները նման հրաման տան՝ իրենք կխայտառակվեն։ Ոգին, գրաբարում օգտագործվում էր որոշակի բացասական իմաստով, այսօր այն այդպես չի օգտագործվում, քաջ բառը գրաբարում նշանակում է դև, բայց այսօր ով է այդ բառը դև իմաստով օգտագործո՞ւմ»,- ասաց նա։
Միքայել Սրբազանի խոսքով՝ մասնակի են հուշել Փաշինյանին բառերի իմաստն ու նեղ փոսն են գցել․
«Իշխանությունները սկսել են չափի զգացում ունենալ, այն էյֆորիկ վիճակը, երբ կոռուպցիոն հոգևորականների էին բացահայտում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շարժումներ էին սկսում, հիմա հասկացել են, որ Եկեղեցին իրենց քաշային կատեգորիայում չի։
Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ, Եկեղեցուն հնարավոր է եկեղեցականների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով ինչ-որ ժամանակահատված դադարեցնել իրենց գործունեությունը»,- նշեց Սրբազանը։
Միքայել Սրբազանն ընդգծեց, որ գաղափարական պայքարում Եկեղեցուն հաղթել հնարավոր չէ։