Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր: Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական», — նշել է Բալասանյանը: