Աֆղանստանի Հերաթ նահանգում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը՝ նշելով, որ հաջորդել է 5,6 և 4,7 մագնիտուդ ուժգնությամբ ևս 2 երկրաշարժ:
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին՝ 4,7-ից մինչև 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Աֆղանստանի Հերաթի տարածքի մերձակայքում, որտեղ ապրում է մոտ 272 հազար մարդ։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2400 մարդ։