Ուկրաինական անօդաչուն մխճվել է Կուրսկի ատոմակայանի միջուկային թափոնների պահեստի մեջ. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինական անօդաչուն մխճվել է Կուրսկի ատոմակայանի միջուկային թափոնների պահեստի մեջ. ՌԴ ԱԳՆ

Հոկտեմբերի 26-ին Կուրսկի ատոմակայանի վրա գրոհած ուկրաինական երեք անօդաչու թռչող սարքերից մեկը մխրճվել է միջուկային թափոնների պահեստի մեջ:

Ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«ԱԹՍ-ներից մեկը՝ պայթուցիկով լցված, բախվել է միջուկային թափոնների պահեստին՝ վնասելով դրա պատերը, մյուս երկուսն ընկել են կայանի վարչական շենքերի համալիրի վրա:

Ըստ նախնական տվյալների՝ ատոմակայանի վրա հարձակման համար օգտագործվող անօդաչու թռչող սարքերն օգտագործել են բաղադրիչներ մատակարարված արևմտյան երկրների կողմից»,- ասված է հայտարարության մեջ։

Զախարովայի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Կիևի ռեժիմի համար չկան սահմանափակումներ, այդ թվում՝ միջուկային ահաբեկչություն։ Այս հարձակման հետևանքը կարող էր լինել լայնածավալ միջուկային աղետ, որը կազդեր շատ երկրների տարածքների վրա:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial