Ուկրաինայում վատ եղանակի պատճառով 10 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ տուժել։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
«Եղանակային պայմանների բարդացման հետևանքով 10 մարդ է զոհվել Օդեսայի, Խարկովի, Նիկոլաևի (մարզերում) և Կիևում: 23 մարդ տուժել է, նրանց թվում կա 2 երեխա», — գրել է նա Telegram ալիքում։
Կլիմենկոյի տվյալներով՝ Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում ութ ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ երթևեկության համար, 411 բնակավայրեր Ուկրաինայի 11 տարածաշրջաններում մինչև հիմա հոսանքազրկված են։
Ուկրաինայի 16 մարզերում ավելի քան 2 000 բնակավայրեր մնացել են առանց էներգամատակարարման: Փրկարարները քարշակել են 1530 մեքենա։